Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) քննարկումներ է անցկացրել՝ ամբողջությամբ նվիրված Թայվանին սպառնացող չինական սպառնալիքին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ սեպտեմբերին քննարկումներ են տեղի ունեցել դաշինքի բարձրագույն մարմնում՝ Հյուսիսատլանտյան խորհրդում։ «Մենք չխոսեցինք այն մասին, թե ինչ դեր կունենա ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների դեպքում, բայց քննարկեցինք եվրատլանտյան անվտանգության հետ կապված տարբեր հետևանքներ»,- ասել է թերթի զրուցակիցներից մեկը։ Քննարկումների ընթացքում խոսվել է նաև, թե ինչպես պետք է դաշինքը Պեկինին հասկացնի նման գործողությունների հնարավոր հետևանքների մասին, պարզաբանում է հրատարակությունը։

«Հատկանշական և նշանակալից է, որ կազմակերպությունն առաջին անգամ է քննարկում Թայվանի կարգավիճակը»,- ասել է Ջեյմս Ստավրիդիսը, Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների գերագույն հրամանատար, ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալը:

675