Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի պատրաստվում է Ռուսաստանի դեմ հակամարտության։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական գործերի դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Ներկայումս Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր դոկտրինալ փաստաթղթերը Ռուսաստանը նշում են որպես «անմիջական անվտանգության սպառնալիք»։ Ընդգծվում է, որ այն կմնա այդպիսին երկարաժամկետ հեռանկարում, նույնիսկ եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի»,- ասել է նա։
«Դրա հիման վրա ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտությանը. այն ավելացնում է ռազմական ծախսերը, ընդլայնում է իր կարողությունները մեր սահմանների երկայնքով և տեղակայում է նոր առաքելություններ ու գործողություններ է իրականացնում Արևելյան Եվրոպայում»,- բացատրել է Մասլեննիկովը։