«Fly One Armenia» ավիաընկերությունը շուրջ 2 անգամ մատչելի չվերթեր կիրականացնի դեպի Դուբայ և Բեյրութ։ Այս մասին հայտարարել է «Fly One Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Այսպիսով, ընկերությունը կխթանի մրցակցությունը, իսկ քաղաքացիները և զբոսաշրջիկները ոչ միայն արագ և անվտանգ հնարավորություն կունենան հասնել մի քաղաքից մյուսը, այլև կանցկացնեն իրենց հանգիստը, կստեղծեն գործարար կապեր։

«Բացի շուկայական գներից մատչելի առաջարկներով ներկայանալուց՝ այլևս չկա մտավախություն, որ դեպի Բեյրութ՝ Թուրքիայի տարածքով կարող են խնդիրներ լինել: Խնդիրները  լուծված են և որևէ կաշկանդող հանգամանք այս պահի դրությամբ մենք չունենք»,- նշել է Արամ Անանյանը։

«Fly One Armenia» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահի խոսքով՝ այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ որպես առաջին ազգային բյուջետային ավիաընկերություն, իրենք նպատակ ունեն իրենց մատուցած ծառայությունները դարձնել առավելագույնս հասանելի մեր քաղաքացիների համար:

«Fly One Armenia» ավիաընկերության նորարարությունները այսքանով չեն ավարտվում։  Տնօրենների խորհրդի նախագահն ընդգծել է, որ առաջիկայում սպասվում են նոր ուղղություններ: 

«Առաջիկայում նորանոր ուղղություններ են բացվելու դեպի Մերձավոր Արևելքի այլ կետերաշխատանքները շարունակվում են: Կարծում ենք, որ նոր ուղղությունների մեկնարկով նաև խթանելու ենք մրցակցությունը այդ ուղղություններում և արդյունքում իսկապես ձևավորելու ենք տարբեր երթուղիների համար մրցունակ միջավայր: Մենք միշտ հավատարիմ ենք մեր ստանձնած հանձնառությանը և շարունակում ենք մատուցել հասանելի, որակյալ  ու անվտանգ ավիացիոն ծառայություններ՝ ինչպես խոստացել էինք»,- նշել է Արամ Անանյանը։

«Fly One Armenia» ավիաընկերության մասին

«Fly One Armenia»-ն առաջին հայկական բյուջետային ավիաընկերությունն է, որը գործարկվել է 2021 թվականին։ Այսօր FLYONE-ն իրականացնում է թռիչքներ 11 ուղղություններով, որոնցից 7-ը՝ կանոնավոր, և 4-ը՝ չարտերային։

Ընկերությունը դեռ բազմաթիվ անակնկալներ, գաղափարներ և ծրագրեր ունի, որոնք կխրախուսեն ճանապարհորդներին՝ դառնալ FLYONE ընտանիքի անդամ։

 

 

1700