Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորախումբն այսօր՝ դեկտեմբերի 1-ին իր պատասխանատվության գոտում միջադեպ չի արձանագրել:
Այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:
01 Դեկտեմբեր, 2022 21:09
277
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է Լաչինի միջանցքով տրանսպորտի շարժը վերսկսելու բանակցությունները
24 Հունվար, 2023 21:55
Ռուս խաղաղապահները մարդասիրական բեռներով ավտոշարասյուն են ուղեկցել Արցախ
23 Հունվար, 2023 23:19
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
21 Հունվար, 2023 22:40