Այսօր Կատարում ավարտվեց 3-րդ տուրի խմբային փուլի հանդիպումները։ 
Էր Ռայանի «Էդյուքեյշբ սիթի» մարզադաշտում հանդիպեցին Հարավային Կորեան և Պորտուգալիան։ Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ 

Կիմ Յուն Կվոնը հավասարեցրեց հաշիվը։ Ասիական թիմը հավաքեց, գնդակն անդրադարձից հետո ետ վերադարձավ դարպասապահի տարածք, որտեղ Յուն Կվոն հարմարվեց և գնդակն ուղարկեց դարպասի ստորին անկյունը:

Հինգերորդ րոպեին հաշիվը բացեց Ռիկարդո Հորտան։ Պեպեն իր կիսադաշտից նետում կատարեց աջ եզրում, գնդակը վերցրեց Դիոգո Դալոն, ով հասավ առջև և հարվածեց դարպասապահի տարածք, իսկ Հորտան գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում՝ մրցաշարի առաջին երկու հանդիպումներում հաղթելով Գանային (3:2) և Ուրուգվային (2:0): 

 

869