Կատարում այսօր մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները։ 

«Հալիֆա ինթերնեյշնլ» մարզադաշտում հանդիպեցին Նիդեռլանդների և ԱՄՆ-ի հավաքականները։ Առաջին խաղակեսն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Նիդեռլանդների։ 

Նիդեռլանդների հավաքականը դուրս է եկել A խմբից հաղթելով Սենեգալի, Էկվադորի և Կատարի հավաքականներին։ Իսկ ԱՄՆ-ի հավաքականը դուրս է եկել B խմբից երկրորդ տեղով՝ զիջելով Անգլիային և հաղթելով Իրանին և Ուելսին։ 

Հոլանդացիների կազմում առաջին խաղակեսի 10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Դալի Բլինդը կրկնապատկեց հաշիվը դարձնելով 2։0։ 

Այս հանդիպման հաղթողի մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Արգենտինա - Ավստրալիա զույգի հաղթողը, որոնց հանդիպումը տեղի կունենա այսօր ժամը 23։00։ 

566