
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները հավաքագրում և Ուկրաինա են ուղարկում հանրապետության քաղաքացիներին։
«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ այդ մարդիկ, այսպես կոչված, պատերազմի կուսակցությունը և ծախուները՝ ընդդիմությունը, ուկրաինական պատերազմի սկզբից փորձել և փորձում են ինչ-որ սադրանք կազմակերպել: Ցավոք, «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչները համաքաղաքացիներին տանում են Ուկրաինա կռվելու»,- երկուշաբթի օրը կառավարության նիստում ասել է Ղարիբաշվիլին։
Նա նաև քննադատել է ընդդիմությանը, որ շատ են խոսում ուկրաինական պատերազմի մասին, բայց այնտեղ չեն գնում առաջնագիծ։ «Ի՞նչ քաղաքական գործիչ եք տեսել, որ մահացել է պատերազմում։ Նրանք շատ ակտիվ են Facebook -ում և աչքի են ընկնում «համարձակ» գրառումներով; Բայց ոչ թե Կիև՝ սելֆի անելու, այլ թող գնան առաջնագիծ ու կռվեն»,- հավելել է Ղարիբաշվիլին։