Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման և հարակից օրենքների նախագծերի փաթեթ քննարկելիս իր ելույթում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավոր Վիլեն Գաբրիելյանը չհամաձայենց ընդդիմադիրների ելույթների հետ, ըստ որոնց՝ այս փոփոխություններն ուղղված են սուպերվարչապետությանը:

Ըստ նրա՝ այս փոփոխությունները պետք է նայել  ընդհանուր բարեփոխումների մեջ: «Հենց նման փոփոխությունների հաշվին է, որ ՀՀ-ն պետք է շարունակի շարժվել առաջ, քանի որ  իմ անձնական կարծիքով՝ ՀՀ ինստիտուտները ստեղծման օրվանից ոչ պատշաճ սկզբունքների և փիլիսոփայության վրա են ստեղծվել, նման փոփոխությամբ նոր սկզբունքներ են դրվում: Ես հույսս չեմ կորցնում, ընդդիմության մեջ որպես գործընկերներ ԱԺ պատգամավորներ, զգում եմ այդ հնարավորությունը կա՝ բովանդակային հարցեր քննարկելու համար»,- ասաց նա:

Նա նկատեց, որ պետական պահպանության ծառայությունը պաշտպանում է ընդդիմադիր նախկին գործիչներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

667