
Այս աշնանը Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեցին, կողմերը հանդես եկան շատ կոշտ սպառնալինքներով և պնդումներով։ Իսլամական պետությունը հայտարարեց, թե որտեղ են հատվում նրա կարմիր գծեր, սակայն Ադրբեջանը ոչ միայն հետ չգնաց, այլ ընդհակառակը բարձրացրեց իր խաղադրույքները։
Իրանա-ադրբեջանական հարաբերությունները ունեն համակարգային բնույթ և առաջին հերթին կապված են Հարավային Կովասում Ղարաբաղյան երկրոդ պատերազմի հետ։ Թեհրանը ավանդաբար Մերձավոր Արևելքը առաջնահերթությունը իր արտաքին քաղաքականության մեջ։ Հարավային Կովկասին տվել է ավելի քիչ ուշադրություն և ռեսուրսներ։
Ադրբեջանի 2020թ․-ի հաղթանակը բազմաթիվ փոփոխություններ բերեց և Թեհրանը պարտավոր էր դրան արձագանքել։ Ամենաառաջինը փխրուն դարձավ ավանդական ուժերի բալանսը՝ Թուրքիան սկսեց տարածաշրջանում պնդել իր առաջատիր խաղացողի դերը։ Իրանի համար Անկարան մնում է բարդ գործընկեր։
Մեկ այլ ֆակտոր դարձավ Ադրբեջանի համագործակցությունը Իսրայելի հետ, որը հակամարտության ժամանակ օգնում էր Բաքվին տեխնիկայով և հետախուզական տվյալներով։ Այս համագործակցությունը ավելի էր անհանգստացնում Թեհրանին Մերձավոր Արևելքի հերական երկրի ավելի ամրապնդումը Իրանի սահմանում տրածաշրջանում։ Բացի այդ հայտնի են Թել Ավիվի համագործակցությունը Իրաքի քրդական ինքնավարության հետ։
Թեհրանը զղգում է իր վաղեմի թշնամու ազդեցության մեծացումը և համարում է ադրբեջանա-իսրայելական մտերմացումը դրա մաս։
Բացի այդ Ադրբեջանը իրեն սկսեց զգալ ավելի վստահ հաղթանակից հետո։ Նոր պայմաններում Թեհրանը անհանգստանում է, որ Ադրբեջանը կշարունակի իր քաղքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում՝ արհամարելով Իսլամական պետության շահերը։
Հիմնական հարցը մնումէ Զանգեզուրի միջանցք, որը ըստ Ադրբեջանի՝ պետք է միանա երկրի հիմնական մասին՝ Նախիջևանի անկալվին։ Նախատեսվում է, որ ճանապարհը կանցնի հայ-իրանական սահմանի երկայնքով։ Ադրբեջանը երբեք չի հայտարարել, որ նախատեսում է հայ-իրանական ցամաքային ճանապարհը սահամանփակել։ Ուղղակի Բաքուն կստան հնարավորություն վերահսկել երկու երկրների համար սահմանային մարզը, Թեհրանին անհանգստացնում է։
Չհաշված, որ նշված նախագիծը ստեղծում է նոր տարանցիկ ճանապարհ Միջերկրական ծովի (Թուրքիայի) և Կասպից (Անդրբեջանի) միջև Իրանի շուրջ։
Երկու տարում Իրանը փնտրել է բոլոր տարբերակները լսելի դարձնելու իր ձայնը Հարավային Կովկասում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կողմերը Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջնորդությամբ հասել են անորոշության։
Թեհրանն անհանգստացած է, որ Ռուսաստանը, ուկրաինական հակամարտությունում իր ներգրավվածության պատճառով, ստիպված կլինի ավելի քիչ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Այս դեպքում Թուրքիան և Ադրբեջանը կարող են որոշել, որ իրենց ձեռքերը լիովին ազատ են։
Թեհրանն այս ամենին արձագանքեց՝ ավելացնելով Հայաստանի հետ շփումների ինտենսիվությունը։ Այս գործընթացի գագաթնակետը սեպտեմբերի 21-ին Սյունիքի մարզի վարչական կենտրոնում՝ Կապան քաղաքում Իրանի հյուպատոսության բացումն էր։
Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երեւանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրանի Թավրիզ քաղաքում։ Ընտրված վայրը բավականին խորհրդանշական է, քանի որ Թավրիզը Արևելյան Ադրբեջանի նահանգն է և համարվում է Իրանի ադրբեջանցիների գլխավոր քաղաքը։
Նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանը կողմ է քվեարկել Իսրայելում դեսպանատան բացմանը։ Որոշումն անմիջապես պաշտպանել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը։
Իրանի կողմից ճնշում գործադրելու մեկ այլ մեթոդ էր հայ-ադրբեջանական սահմանի մոտ զորավարժությունները։ Թեհրանը նախկինում էլ դիմել է նմանատիպ զորավարժությունների՝ ցույց տալու իր վերաբերմունքի լրջությունը։ Սակայն այս անգամ Բաքուն որոշեց արտացոլել սպառնալիքը և սկսեց սեփական զորավարժությունները Իրանին սահմանակից շրջաններում։
Ավելին, ադրբեջանական կողմը մի շարք հայտարարություններ արեց, որոնք վերջին տարիների համեմատ կոշտության առումով նոր էին։ «Մենք ստիպված ենք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ մենք նրանից չենք վախենում։ Մենք կանենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը»,- նոյեմբերի վերջին ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
Հավանաբար, Բաքուն որոշել է, որ Թեհրանն այսօր այն վիճակում չէ, որ պայմաններ թելադրի։ Իսլամական Հանրապետությունը երկրում օրինականության խոր ճգնաժամ է ապրում, բողոքի ակցիաները չեն դադարում արդեն 2,5 ամիս։ Այսինքն՝ Ադրբեջանը ոչ միայն չլռեց, բայց շարունակեց բարձրացնել խաղադրույքները սպառնալիքների այս մրցակցության մեջ:
Թեհրանը բոլորի կարիքն ունի
Սակայն վերը նշված բոլորը չեն հերքում այն փաստը, որ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ համագործակցությամբ ոչ պակաս, քան Հայաստանի հետ։ Հարավային Կովկասի երկու երկրների հետ նրա ապրանքաշրջանառությունը մոտավորապես կազմում է հավասար. Ճիշտ է, Հայաստանն առանձնահատուկ արժեք ունի որպես տարանցիկ երկիր, քանի որ այն ԵԱՏՄ միակ պետությունն է, որի հետ սահմանակից է Իսլամական Հանրապետությունը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ Իրանը նախատեսում է փոխել Եվրասիական միության հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը մշտականի։
Բացի այդ Ադրբեջանը կարևոր տեղ է գրավում Թեհրանի տարանցիկ քաղաքականության մեջ։ Նախ այն պատճառով, որ Ռուսաստան գնացող բեռների մեծ մասն անցնում է նրա տարածքով, և իրանցիները հատուկ հույսեր են կապում նրա հետ հարաբերությունների վրա։ Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի երթուղին անցնում է Ադրբեջանով։
Ինչ վերաբերում է Իրանի և Հայաստանի հնարավոր միության մասին խոսակցություններին, ապա պետք է խոստովանենք, որ դրա հեռանկարներն առավել քան մշուշոտ են։
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ Նիկիտա Սմագինի հոդվածը Հարավային Կովկասում Իրանի դերի մասին։