Գլենդեյլի քաղաքային խորհրդի հայտարարությունը
![](https://araratnews.am/admin/images/1671001485.jpeg)
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակել է կարևորագույն` Լաչինի միջանցքը, որը Արցախի Հանրապետության միակ մարդասիրական ճանապարհն է և սննդամթերք, դեղորայք և կենսական նշանակություն ունեցող այլ ապրանքներ տարածաշրջան հասցնելու հիմնական հնարավորությունը։ 2020 թվականին Ադրբեջանի` Արցախի Հանրապետություն ներխուժումից ի վեր Գլենդեյլ քաղաքը իր համերաշխությունն է հայտնել Հայաստանի և Արցախի ժողովրդին։ Մարդկության դեմ շարունակվող և դաժան հանցագործությունները հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, անհանդուրժողականության և բռնության ևս մեկ օրինակ են, որոնք անպայման կկրկնվեն, եթե չդատապարտվեն: Գլենդեյլի քաղաքային խորհուրդը վերահաստատում է իր համերաշխությունը Հայաստանի և Արցախի ժողովրդի հետ և դատապարտում Ադրբեջանի ագրեսիան։
14 Դեկտեմբեր, 2022 15:04
892