Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը ոչ հարկադրական բանակցություններին։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։

Մեզ անհանգստացնում են նաև լուրերն այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ դադարեցրել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել տարածաշրջանի բնակչությանը գազի անխոչընդոտ մատակարարումը։

Վերջապես, մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը, ներառյալ նրանց ազատ տեղաշարժը»։

613