Արցախի գազամատակարարման վերականգնումը որևէ անձի կամ մեկ խմբի շնորհքը չէ, այլ սառնասիրտ, բանական, պետականամետ հայրենակիցների միասնական, նվիրված աշխատանքի արդյունք է՝ անկախ նրանից նա պաշտոնյա է, թե՝ ուղղակի սոցցանցի ակտիվ օգտատեր:

Սակայն գազամատակարարման վերականգնումը չի նշանակում, որ կարելի է շունչ քաշել, բոլորովին հակառակը, դեռ ահագին գործ կա, մինչև վերջնականապես չհաստատվի «կյանքի ճանապարհի» և էներգետիկ համակարգի երաշխավորված անխափան աշխատանքը՝ նման սադրանքները և ճնշման փորձերը բացառելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ

Վիլեն Գաբրիելյան

756