Դեկտեմբերի 18-ին Կատարի Լուսայիլ քաղաքի «Լուսայիլ Այկոնիկ» մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, որտեղ Արգենտինան 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային և հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Թիմերը չկարողացան հիմնական և լրացուցիչ ժամանակում պարզել հաղթողին՝ ավարտելով համապատասխանաբար 2։2 և 3։3։

Մրցաշարում հաղթելուց հետո Արգենտինայի հավաքականը մասնակցել է չեմպիոնական շքերթին՝ հազարավոր մարդկանց հետ տոնելով տիտղոսը Լուսայիլի փողոցներում։

Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության խմբային փուլում շրջանցեց Լեհաստանի, Մեքսիկայի և Սաուդյան Արաբիայի հավաքականներին։ 1/8 եզրափակիչում Լիոնել Սկալոնիի թիմը 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիային։ Քառորդ եզրափակիչի խաղում հարավամերիկացիները դրամատիկ խաղում ուժեղ դուրս եկան Հոլանդիայից՝ «նարնջագույնները» հիմնական ժամանակում խուսափեցին պարտությունից՝ պարտվելով 0-2 հաշվով, սակայն պարտվեցին 11- մետրանոց հարվածաշարում։ Կիսաեզրափակիչ խաղում Արգենտինան 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիային։

9449