«Չելսին» վերանայել է 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո տրանսֆերայինի ցուցակը։ Լոնդոնցիների մարզչական շտաբն ու ղեկավարությունը ուշադրություն են դարձրել Կատարում ընթացող աշխարհի առաջնության չորս աստղերին, տեղեկացնում է Daily Express-ը։
«Չելսին» առաջին հերթին դիտարկում է Արգենտինայի հավաքականի և «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերին, որն աչքի է ընկել աշխարհի առաջնությունում: Կապույտների ճամբար տեղափոխվելու մեկ այլ թեկնածու էր Հոլանդիայի հավաքականից Կոդի Գակպոն։ Նրա տրանսֆերը իմաստ կունենար Արմանդո Բրոիի վնասվածքի պատճառով, որը դուրս է մնացել մրցաշրջանից:
Նաև «Չելսին» կարող է ուժեղացնել դարպասապահների գիծը խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչի հետ: Բացի այդ, «արիստոկրատները» հայացքն ուղղել են կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյին, ում ստորագրումը տեղին կլիներ Կանտեի և Ժորժինյոյի ավարտվող պայմանագրերի ֆոնին: