Եվրասիական տնտեսական հանձնաժողովի  Կոլեգիան հաստատել է բժշկական կիրառման համար նախատեսված դեղամիջոցների եւ դեղագործական նյութերի ցանկի մասին հանձնարարականը, որոնց արտադրությունը խորհուրդ է տրվում ապահովել Եվրասիական տնտեսական միությունում մինչեւ 2024 թվականը, հայտնել են ԵՏՀ-ում:

«Հաշվի առնելով ներկայիս կոշտ տնտեսական իրողությունները՝ ակնկալում ենք, որ տվյալ ցանկը կդառնա միության դեղորայքային անվտանգության ապահովման ելակետը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փաստաթուղթը մշակվել է ԵՏՀ արդյունաբերական բլոկի կողմից Միության երկրների լիազորված գերատեսչությունների հետ համատեղ՝ ԵԱՏՄ պետությունների՝ ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով եւ բժշկական կիրառման համար դեղագործական սուբստանցիաներով ապահովվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների համապատասխան ծրագրի իրականացման նպատակով:

Ծրագիրը ներառում է պատվաստանյութերի համատեղ արտադրության կազմակերպման հարցի մշակում, դեղերի եւ դեղագործական նյութերի արտադրության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում, մաքսասակագնային կարգավորման միջոցների կիրառման մշակում եւ մի շարք այլ միջոցառումներ:

3669