Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որտեղ ներառված էին աշխարհի և Եվրոպայի առաջնությունների 25 մեդալակիրներ։ Ընտրությանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները և ֆեդերացիանների ներկայացուցիչները։
Այսպիսով լավագույն տասնայկում են՝
Ալեքսանյան Արթուր - հունահռոմեական ոճի ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն
Ամոյան Մալխաս - հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր
Բաչկով Հովհաննես - բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն
Գասպարյան Սամվել - ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Դավթյան Արթուր - մարմնամարզիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր
Լալայան Վարազդատ - ծանրամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի արծաթե մեդալակիր
Հարությունյան Արսեն - ազատ ոճի ըմբշամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
Հովսեփյան Անի - բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն
Մերդինյան Հարություն - մարմնամարզություն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն,
Մկրտչյան Լիլիթ - հրաձգություն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն
Նշենք, որ տարվա 10 լավագույն մարզիկները կստանան 5 միլիոն դրամ պարգևավճար կառավարության կողմից։