
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում նա ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում և մտահոգություն հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Քարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարարին իր կառավարության ջանքերի համար՝ շարունակելու ՄԱԿ-ի միջնորդությամբ իրականացվող «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը: Պետքարտուղարը և ԱԳ նախարարը շեշտել են ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու հարցում ռուսական ագրեսիայից: Պետքարտուղար Բլինքենը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է ամերիկյան դիվանագիտական գործակալության հայտարարությունում։