Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից հետո ԱՊՀ երկրների ղեկավարներին մատանիներ են նվիրել

Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ երկրների ղեկավարները նվեր են ստացել «ակումբային մատանիներ»՝ Ամանորի շնորհավորանքներով։ Այս մասին հայտնում է «Пул Первого» տելեգրամյան ալիքը:
Լրագրողներին հետաքրքրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի անսովոր մատանին։ Նրանք պարզել են, որ «Շնորհավոր Ամանոր» մակագրությամբ նույն մատանուց ստացել են գագաթնաժողովին ներկա Համագործակցության անդամ երկրների բոլոր ղեկավարները։
Մատանիների վրա փորագրված է նաև 2023 թվականը, իսկ գագաթնաժողովի վայրը՝ Սանկտ Պետերբուրգ։
Նշենք, որ դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:
27 Դեկտեմբեր, 2022 15:07
1344
Պուտինը շնորհավորել է Հայաստանին և ԱՊՀ երկրներին Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ
08 Մայիս, 2025 14:04
Կքննարկենք և որոշում կկայացնենք. Անդրեասյանը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին
23 Ապրիլ, 2025 13:30
Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու հարցում․ Ալեն Սիմոնյան
18 Ապրիլ, 2025 18:58