
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգ, այդ թվում՝ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։
Araratnews.am-ի փոխանցմամբ` դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ֆիդանը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։
Նախարար Ֆիդանը շեշտել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման կարևորությունը այդ երկրի կայունության և բարեկեցության տեսանկյունից։
Բացի այդ, զրույցի ընթացքում քննարկվել են Ռուբիոյի Թուրքիա այցի մանրամասները՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 14-15-ը Անթալիայում։