«Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը` այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991 թվին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։ Անկախության ճանաչումը այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն, որպես Հայաստանի դաշնակից, պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը». այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

11302