
Նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները հունվարի 8-ին Բրազիլիայում (երկրի մայրաքաղաք) ցույց են անցկացրել գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ։ Նրանք պահանջում էին վերանայել 2022 թվականի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։ Ցուցարարները սկսել են գրոհել կառավարական շենքերը՝ Գերագույն դատարանը, Ազգային Կոնգրեսը և պետության ղեկավարի աշխատանքային նստավայրը՝ Պլանալտու պալատը:
Անկարգություններից հետո ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել, ասել է Բրազիլիայի դաշնային շրջանի նահանգապետ Իբանեզ Ռոչան։
Բրազիլիայի Գերագույն դատարանը հրամայել է զինվորականներին 24 ժամվա ընթացքում քանդել նախկին նախագահ Բոլսոնարոյի կողմնակիցների բոլոր ճամբարները ողջ երկրում, իսկ ոստիկանությանը՝ ձերբակալել փողոցում գտնվող բոլոր ցուցարարներին։