
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գրառումը․
«Հռոմի Պապը ոչինչ չո՞ւնի ասելու այն առթիվ, որ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը ընդունած Ազգը վերստին կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, թե՞ դրա ֆոնին կրկին ակտիվացնում է ունիթոր անհայրենիքներին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։