Մոսկվայում՝ Դմիտրովսկայա մետրոյի կայարանի մոտ, հրդեհ է բռնկվել մեկհարկանի շենքում, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Դոբրոլյուբով փողոցի շենքում, որտեղ գտնվում է ավտոսերվիս։ Հրդեհի մակերեսը կազմել է հազար քառակուսի մետր։

«Մինչ հրշեջների ժամանումը շենքից դուրս է եկել 233 մարդ»,- ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Այս պահին պահեստի կենտրոնական հատվածում հրդեհի տարածման վտանգ կա։ Հրդեհի տարածման վտանգ կա նաև հարակից պահեստներում և շենքի վարչական հատվածում։ Հրդեհին նշանակվել է բարդության երրորդ աստիճան։

Զոհերի մասին տեղեկություն դեռ չի ստացվել։

 

485