Ուսումնական հաստատություններում համաճարակային իրավիճակը վերահսկելի է. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ առողջապահության նախարարության հետ համատեղ հետևում են Հայաստանի համաճարակային իրավիճակին։
Ըստ նախարարի՝ իրավիճակն այժմ վերահսկելի է. «Մենք հունվարի 9-ից սկսել ենք դասապրոցեսը, և գործում է համաճարակային ֆիլտր։ Համապատասխան ցուցումների պարագայում պատրաստ կլինենք քայլեր ձեռնարկել։ Բայց այս պահին իրավիճակը բավական վերահսկելի է։ Ու եթե այդ ֆիլտրը գործի, և հիվանդ երեխաներն ու աշխատակիցները չհաճախեն դպրոց, այդպես զերծ պահենք վարակի տարածումից, կկարողանանք այնպես անել, որ դասապրոցեսի մասով որևէ ընդհատում չլինի»։
Նախարարը պարզաբանեց՝ բացակայությունների շատ լինելու դեպքում կա հեռավար կրթության անցնելու և այլ տարբերակներ. «Եթե կարիք լինի, լրացուցիչ հարցեր կքննարկվեն, բայց այս պահին նման կարիք չկա»։
12 Հունվար, 2023 16:58
593
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ
16 Սեպտեմբեր, 2025 11:24
Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում. Անդրեասյանը ծանոթացել է կրթական ծրագրերին
15 Սեպտեմբեր, 2025 17:21
ԱԱ. ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ
13 Սեպտեմբեր, 2025 16:15