ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Արդյունքում՝ առողջապահության բնագավառում 2002 թվականից ի վեր տրված լիցենզիաները կվերանայվեն, տեխնիկական, գույքային և կադրային հագեցվածությունը կհամապատասխանեցվեն արդի պահանջներին, ինչը կնպաստի ՀՀ-ում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը:

Նախագծի հիմնավորումների համաձայն՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ ներկայացված միջնորդություններից պարզ է դառնում, որ լիցենզավորված անձինք լիցենզավորումից հետո խախտում են լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները և դադարում են պահպանել դրանք. «Նույնիսկ եթե ներկայացման պահին վերապատրաստման վկայականը դեռևս չի սպառել 5 տարվա ժամկետը, միևնույն է հետագա վերահսկողության համար առաջանում են խնդիրներ և փորձը ցույց է տվել, որ տեսչական մարմնի կողմից ներկայացվող կասեցման միջնորդությունների գերակշիռ մասը վերաբերում է աշխատողների վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստումների բացակայությանը: Սա վկայում է այն մասին, որ լիցենզավորված անձինք մեկ անգամ ներկայացնում են համապատասխան փաստաթղթերով աշխատակիցներ և հետագայում յուրաքանչյուր 5 տարին մեկ չեն ներկայացնում նրանց համապատասխան վերապատրաստումները: Նախագծով առաջարկվող փոփոխությունից հետո նորից լիցենզավորվելու հետ կներկայացվեն աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր»:

646