Անկարայի եւ Երեւանի միջեւ երկխոսությանը ցանկացած արտաքին միջամտություն կարող է բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի բոլոր գործընթացների վրա։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրանց խոսքով, չնայած այս պահին նկատվում է կարգավորման գործընթացի դանդաղում, շփումները չեն դադարեցվել, եւ այժմ Անկարայի ու Երեւանի միջեւ քննարկվում են տեխնիկական ասպեկտները։ «Անկարայի եւ Երեւանի երկխոսությանը ցանկացած արտաքին միջամտություն կարող է բացասաբար ազդել տարածաշրջանի բոլոր գործընթացների վրա, սակայն Անկարան կշարունակի ջանքեր գործադրել ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այլեւ երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք կշարունակենք անել այն, ինչ անում ենք, քանի որ մենք անկեղծ ջանքեր ենք գործադրում»,- նշել են աղբյուրները:

Աղբյուրները հայտնել են, որ նորմալացման հինգերորդ բանակցությունների ամսաթիվը դեռ որոշված չէ, սակայն մինչ դրանց կայացումը անհրաժեշտ է մի շարք փոխադարձ քայլեր ձեռնարկել: Բանակցությունները կանցկացվեն կա՛մ Թուրքիայում, կա՛մ Հայաստանում։

827