«Ազատության» ռադիոկայանի հրապարակումից հետո, որտեղ կայքը նշում է, որ Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ` առնվազն երկու տարով, ադրբեջանական գործակալությունը հարցում է ուղարկել Եվրամիության կենտրոնակայան և ստացել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի գրասենյակից պատասխան։ Այնտեղ մասնավորապես նշված է.

«Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպայի խորհրդի և Ֆրանսիայի ղեկավարների՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված քառակողմ համաձայնության և Բարձր ներկայացուցիչ Բորելի առաջարկով, ԵՄ-ն դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ տեղում վերահսկելու իրավիճակը։ Երկամսյա մանդատի ընթացքում ԵՄ 40 փորձագետներն իրականացրել են մոնիտորինգ և ավելի քան 175 պարեկություն, ինչը նպաստել է իրավիճակի կայունացմանը։

Որպես Հարավային Կովկասում ԵՄ ներգրավման հաջորդ քայլ, ներկայումս գործում է անցումային պլանավորման աջակցության թիմ: Այն հիմք է ստեղծում Հայաստանում ԵՄ հնարավոր ավելի երկարաժամկետ առաքելության համար՝ տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման համար: ԵՄ-ն կշարունակի ներգրավված լինել դեէսկալացիայի ջանքերին աջակցելու մեջ և հավատարիմ է երկու կողմերի հետ սերտորեն համագործակցելու՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար»:

1392