Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացն իրականացնելու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգով» սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=168922 )։

Այս մասին հայտնում են Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունից:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերոնշյալ կարգի 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերի 7-րդ ենթակետերով սահմանված սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկների ու կարգի 29-րդ կետով սահմանված միջին հաշվարկն իրականացնելու համար տրամադրում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հունվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման համար սովորողների և ծնողների կողմից ուսուցչի անանուն գնահատման հարցաթերթիկները և ուսուցչի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը հաստատելու մասին» N 43-Ա/2 հրամանը։

Նշենք նաև, որ հարցաթերթիկներն անհրաժեշտ է լրացնել առցանց, հետևյալ հղումներով՝

  1. ծնողի հարցաթերթի հղում՝https://forms.gle/ixo3n7jPS6BWsribA,
    2. սովորողի հարցաթերթի հղում՝https://forms.gle/36y4VBLQxBbsGC6k8։
404