Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սաստիկ ցրտերի ժամանակ արգելել է բնակելի շենքերի էլեկտրաէներգիան և գազն անջատել պարտքերի պատճառով։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, հայտնում է Ferghana լրատվական գործակալությունը՝ հղում անելով հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովին։

Գործակալության տվյալներով՝ ձմեռային սեզոնին բնակչությանն էներգառեսուրսների անխափան մատակարարման հարցերին նվիրված հանդիպման ժամանակ Միրզիյոևը վարչապետ Աբդուլլա Արիպովին և էներգետիկայի նախարար Ջամշիդ Միրզամախմուդովին հանձնարարել է ստեղծել Մահալլաների բնակչությանը անհապաղ օգնություն ցուցաբերելու համակարգ:

Նախագահը պահանջել է երկամսյա ժամկետում ներգրավել որակյալ մասնագետների արտերկրից և սկսել գործնական աշխատանք էներգետիկայի ոլորտում կառավարման և արտադրական գործընթացների թվայնացման ուղղությամբ։

«Էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումների բոլոր դեպքերում անհրաժեշտ է բացահայտել պատճառները և դրանք հասցնել բնակչությանը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքան ժամանակում կվերացվեն հետևանքները»,- ասել է Միրզիյոևը։
 

1015