Լաչինի միջանցքով մարդկանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի. Շվեյցարիայի ԱԳՆ

Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի Եվրասիական բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հունվարի 17-ին ԵԱՀԿ Հատուկ Խորհրդի նիստում Շվեյցարիան իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքով մուտքի շարունակական խոչընդոտների և դրանից բխող մարդասիրական հետևանքների վերաբերյալ։ Քաղաքացիական անձանց և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ տեղաշարժը պետք է անհապաղ վերականգնվի»։
19 Հունվար, 2023 20:26
799