
Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները նոր տարում կշարունակեն օգնել աշխարհում հակամարտությունների կարգավորմանը։ Այս մասին ասվում է նախարարի՝ լուսնային օրացույցով մոտեցող Ամանորի կապակցությամբ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ուղղված կոչում։
«Մենք ակնկալում ենք, որ 2023 թվականին մեր մոլորակի վրա կլինի ավելի շատ խաղաղություն և հանգստություն, ավելի քիչ հակամարտություններ և պատերազմներ», - ասել է նա:
Ցին Գանգն ընդգծել է, որ Պեկինը հանդես է գալիս «բանակցությունների միջոցով հակամարտությունները վերացնելու և խորհրդակցությունների միջոցով վեճերը լուծելու օգտին»:
«Մենք կողմ ենք, որ բոլոր երկրները հավատարիմ մնան անվտանգության ընդհանուր, համապարփակ, համատեղ և կայուն հայեցակարգին և աջակցեն բոլոր ջանքերին՝ ուղղված ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը», - ասել է Չինաստանի արտգործնախարարը։