68-ամյա տղամարդը հրկիզել էր փեսայի բնակարանը
Հունվարի 20-ին՝ ժամը 17.48-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն 911 ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ Ադոնցի փողոցի հասցեներից մեկում բնակարան է այրվում: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե:
Պարզվել է, որ 68-ամյա տղամարդը, լինելով ոչ սթափ վիճակում, հրկիզել էր դստեր ամուսնու բնակարանը:
68-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:
Հրդեհը մարվել է: Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:
21 Հունվար, 2023 17:32
1004
Արտակարգ դեպք Հայաստանում. հատուկ պահպանվող տարածքում փորձել են խմելու ջուրը թունավորել
25 Հունիս, 2021 16:52
Տղամարդը ոտքով շուրջերկրյա ճամփորդության է մեկնել և վերադարձել 28 տարի անց
11 Հոկտեմբեր, 2026 18:01
«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
23 Սեպտեմբեր, 2026 22:51
Անհայտ տղամարդը փառատոնի ժամանակ գինի է լցրել Հունգարիայի վարչապետ դեմքին ՏԵՍԱՆՅՈՒԹ
20 Սեպտեմբեր, 2026 14:40