Ինչպես երեկ հայտարարվել էր, որ հանրության կողմից ստացված բողոքների և ԱՀ Պետական եկամուտների, Պետական տեսչությունների կառավարման կոմիտեների և Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 20-ից ԱՀ պետպահուստից առևտրային օբյեկտներին մատակարարված երեք տեսակի բրնձից մեկ տեսակը ունեցել է համային և հոտային խնդիրներ, իսկ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից պահեստներում առկա մնացորդը առանձնացվել է, կատարվել նմուշառում և ուղարկվել սննդամթերքի հետազոտությունների լաբորատորիա, հայտնում ենք, որ նմուշառված բրնձի բոլոր տեսակների ֆիզիկաքիմիական ցուցանիշները` խոնավություն և թթվայնություն, համապատասխանում են սահմանված նորմերին, իսկ այն տեսակը, որի համային, հոտային ցուցանիշները չեն համապատասխանում, արդեն հունվարի 20-ի երեկոյան արգելված է պահեստներից մատակարարել խանութներին, իսկ խանութներում առկա մնացորդը հետ է կանչված շուկայից։  

Հարգելի հայրենակիցներ հայտնում ենք,որ ներկա պահին խանութներում առկա վաճառվող բրինձը թույլատրված է ազատ վաճառքի։

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 

1005