ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը և գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը Ղազախստանում կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին։ 

Նրանց գործուղելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանին 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 2-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնումների խորհրդատվական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

507