Նիդեռլանդների Քրիստոնեական միություն կուսակցությունը քննադատել է Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբին անցյալ տարվա դեկտեմբերին Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման համար և գրավոր հարցեր ուղղել նրան։

Հարցերին ի պատասխան՝ քաղաքապետը նշել է, որ տեղյակ է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը և պաշտպանում է Նիդեռլանդների կառավարության դիրքորոշումը, որը մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, ինչի մասին երկրի կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով երկկողմ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ադրբեջանի իշխանություններին՝ կոչ անելով ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։

Պատասխանում ասվում է նաև, որ այս հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանի խնդրանքով, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ընդգծվել է, որ քաղաքապետարանը պաշտպանում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որը քննադատում է Ադրբեջանին։
Ֆոնկի հարցին, թե ինչպես է քաղաքապետարանը վերաբերվում դեսպանի այն հայտարարությանը, թե ողջ Հայաստանի օկուպացիան Ադրբեջանի իրավունքն է, քաղաքապետը պատասխանել է, որ ինքը չի կիսում այս տեսակետը։

867