Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «հետաքրքրված չէ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով, հայտնում է Sky News-ը։

«Նրա հետ հանդիպելը, զրուցելը հետաքրքիր չէ։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում»,- ասել է նա բրիտանական հրատարակությանը տված հարցազրույցում։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Պուտինն իր համար «ոչ ոք» է։

Անցյալ տարվա հոկտեմբերին Զելենսկին իրագործեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները՝ արգելելով բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահի հետ։ Ավելի ուշ նա թվարկեց բանակցությունների հինգ պայման:

2023 թվականի հունվարին նա ասել էր, որ Ուկրաինան չի հրաժարվում Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից։

611