Միջին ամսական աշխատավարձը գնաճից կրկնակի ավելի աճել է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ ՊԵԿ-ից ստացած տվյալների համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին մենք ունենք ՀՀ վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դեկտեմբերին մենք արձանագրել ենք 704420 վճարվող աշխատատեղ, 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերին աշխատատեղերն ավելի են 44949-ով»,-ասաց նա և նշեց, որ միջին ամսական աշխատավարձը 2022 թվականի դեկտեմբերին 2021 թվականի դեկտեմբերի նկատմամբ ավելի է 53 247 դրամով կամ 19,2 տոկոսով:
«Այս ցուցանիշը շատ կարևոր է գնաճի հակազդման առումով և միջին ասմական աշխատավարձը գնաճից կրկնակի ավելի աճել է»,- ասաց նա:
26 Հունվար, 2023 16:18
1640
Էներգետիկ ոլորտում խնդիր չունենք, սակայն ներդրումային ծրագրերի դեպքում կարող ենք դեֆիցիտ ունենալ
20 Օգոստոս, 2026 13:04
ՀՀ ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն Փաշինյան
20 Օգոստոս, 2026 13:01
Կարդացի և ավարտեցի Մարգըրիտ Յուրսընարի «Արևելյան պատմություններ»-ը. իսկ դուք ի՞նչ եք կարդում
19 Օգոստոս, 2026 09:59
Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1%
25 Մայիս, 2026 15:24
Աշխատող մարդիկ ապրում են 50% ավելի լավ, եթե այդպես չէ՝ ինձ բացատրեք դեպի ԵՄ ուղևորահոսքերի 580% աճը․ Փաշինյան (տեսանյութ)
23 Ապրիլ, 2026 13:48
Աշխատավարձի աճը գնաճի նկատմամբ տասնյակ անգամով ավելի բարձր է. Փաշինյան
27 Փետրվար, 2025 11:42