Թրամփն ասել է, որ 24 ժամում կարող է վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է Ուկրաինայում հակամարտությունն ավարտել՝ բանակցելով ընդամենը 24 ժամ։
«Եթե ես նախագահ լինեի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը երբեք տեղի չէր ունենա: Բայց նույնիսկ հիմա, որպես նախագահ, ես կարող էի համաձայնվել ավարտել այս սարսափելի պատերազմը 24 ժամվա ընթացքում»,- Newsweek-ը մեջբերել է Թրամփի ուղերձը Truth սոցիալական ցանցում:
Թրամփը բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի։
27 Հունվար, 2023 11:17
216