Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի
Իրանի հյուսիսարևմտյան Արևմտյան Ադրբեջան նահանգում շաբաթ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտնել է նահանգի նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 1075 զոհի մասին։
«Մինչ օրս Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ»,- Մոթամադիանի խոսքերն է մեջբերել է ISNA-ն։
Շաբաթ երեկոյան Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում՝ Խոյ քաղաքի մերձակայքում, 5,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել։ Միջադեպից հետո գրանցվել են նաև ավելի քան 25 հետցնցումներ, որոնցից ամենահզորը եղել է 4,5 բալ ուժգնությամբ։ Նահանգում ստեղծվել է առնվազն 17 ժամանակավոր տեղավորման ճամբար։
30 Հունվար, 2023 20:23
516
Իրանը հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության մեջ իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը
20 Հոկտեմբեր, 2026 12:10
Թեհրանն ու Մոսկվան իրենց պատմության մեջ երբեք այնքան սերտ չեն համագործակցել․ Արաղչի
20 Հոկտեմբեր, 2026 12:03
ԱՄՆ-ն կարող է հենց հիմա էլ վերջ դնել Իրանի հետ ռազմական հակամարտությունը․ Թրամփ
20 Հոկտեմբեր, 2026 10:29