Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի Հայոց պատրիարքի հետ քննարկել է հայերի վրա հարձակումները
Իսրայելի ոստիկանությունը Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրխան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ քննարկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատրիարքարանի և հայերի վրա հարձակումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պատրիարքարանի մամլո դիվանի պատասխանատու Ագան սարկավագ Գոգչյանը։
«Հուվարի 30-ին, Երուսաղեմի հայոց պատրիարքարան այցելեց Հին Քաղաքի ոստիկանության Քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպա Ալա Հարբը, որին ընկերակցում էր Շուբաշ Զահեռը, և հանդիպում ունեցավ Երուսաղեմի հայ պատրիարք Ամենայն Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ վերջին օրերին պատահած դեպքերին և դրանց կանխարգելման համար ոստիկանության ձեռնարկած քայլերին»,- նշել է նա։
31 Հունվար, 2023 15:25
343
Իսրայելի կողմից հնարավոր ռազմական արկածախնդրությունը սպառնում է գազի մատակարարումներին. Արաղչի
28 Հոկտեմբեր, 2026 14:34
Նախնական տվյալներով՝ Նեթանյահուի կուսակցությունն առաջատար է, սակայն չունի մեծամասնություն
28 Հոկտեմբեր, 2026 11:14
Իսրայելում 1973 թվականից ի վեր ընտրությունների մասնակցության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել
27 Հոկտեմբեր, 2026 17:45