«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 22:00 դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Իջևանի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Նաիրիի, Սևանի, Գավառի, Մարտունիի և Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով ճանապարհը փակ է։

Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև տրանսպորտային միջոցների համար, իսկ կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ փակ։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

918