Ինչ գործիք էլ հորինենք, եթե մեր հարևանների հետ միշտ պետք է այդ լարված մթնոլորտը ունենանք, ոչ մի արդյունքի չենք հասնելու, ինչ կառուցենք, հիմքում ինչ ուզենանք ստեղծենք, որքան ավելի բարձր հավելյալ արժեք ստեղծենք, միևնույն է՝ Հայաստանը լքելու են։ Այս մասին Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության քննարկմանը ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը և հետաքրքրվեց, թե կան արդյոք տվյալներ՝ իննսունական թվականներից որքան մարդ է բացակայել երկրից, որ իմանանք, թե ապագայում, եթե չենք ունենում պրոֆեսիոնալ բանակ, նորից նույն պատմությունն է լինելու, թե ոչ։

Խաչատուր Սուքիասյանը նշեց, որ խնդրին պետք է համալիր, խորքային և տարածաշրջանային  նայենք։ «Եթե այս փաստաթուղթը ինչ–որ կերպ ընկալվի պետական մարմինների կողմից, պետք է կառավարման ինստիտուտ ստեղծվի»,– ասաց նա և կարևորեց գործադիրում  լուրջ մարմնի ստեղծումը, որն ամեն օր կզբաղվի Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիկ վիճակի բարելավմամբ։

1468