Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 5-ին, ժամը 11։00-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ` Հ. Ս.) և «BMW 325» (վարորդ` Հ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Մ․-ն (ծնված 1961 թ․) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահտել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

406