Թուրքիայի Ջեյհանի նավթային տերմինալում աշխատանքը դադարեցվել է երկուշաբթի վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր երկրաշարժից հետո: Այդ մասին հայտնել է «Tribeca» նավագնացության գործակալությունը՝ հավելելով, որ այդ հարցով արտակարգ խորհրդակցություն է տեղի ունենալու։

Թուրքական «BOTAS» խողովակաշարի օպերատորը հայտնել է, որ հիմնական խողովակաշարերը չեն վնասվել։ «Tribeca»-ն իր ծանուցման մեջ ասում է, որ Թուրքիայի հարավարևելյան նավահանգիստները տուժել են երկրաշարժից, և աշխատանքի խափանումներ կան:

1155