Փետրվարի 6-ին՝ ժամը 20:00 դրությամբ, Ապարանի, Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանից մինչև Ծիլքար ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ թեթև տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Թալին-Լանջիկ ավտոճանապարհին և Անիի տարածաշրջանում բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

663