ՀՀ–ն օգնություն կցուցաբերի Թուրքիային ու Սիրիային

Կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, Հայաստանը պատրաստվում է փրկարարներ ուղարկել Թուրքիա և Սիրիա՝ երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին օգնելու նպատակով,- Araratnews.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում գրել էր, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել և՛ Սիրիային, և՛ Թուրքիային:
07 Փետրվար, 2023 20:05
1556