Կոտայքի պարեկները հայտնաբերել են ավտոմեքենա փախցրած տղամարդուն

Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին զանգահարած տղամարդը հայտնել է, որ մոտ 40 րոպե առաջ փախցրել են Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ կայանված նրա «Ռենո» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Կոտայքի պարեկները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, հաղորդումից 1 ժամ էլ չանցած՝ Աբովյան քաղաքում հայտնաբերել են առևանգված մեքենան ու տեղափոխել ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա տղամարդը ձերբակալվել և տարվել է Կոտայքի բաժին:
Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
11 Փետրվար, 2023 04:10
899
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել է
10 Մայիս, 2025 22:50
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
27 Ապրիլ, 2025 16:55
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
19 Ապրիլ, 2025 10:50
Մեքենա փախցրած երիտասարդը հայտնաբերվել է. հայտնաբերվել է նաև մեքենան․ տեսանյութ
13 Հոկտեմբեր, 2023 23:39
Ջրվեժի հյուրանոցային համալիրներից մեկի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձողից կախված վիճակում
13 Մայիս, 2025 10:42
35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
25 Ապրիլ, 2025 16:56
Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել
22 Ապրիլ, 2025 20:26