Այսօր Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Պարզվում է՝ բլոգերը ձերբակալվելու ժամանակ եղել է «դուխով» գրությամբ շապիկով:

Հիշեցնենք, որ 2018 թվականին Թավշյա հեղափոխության օրերին Ռոմանովը Հայաստանում էր եւ «Յութուբ»-ի իր ալիքով լուսաբանում էր տեղի ունեցող իրադարձությունները:

Այս անգամ նա լուսաբանում էր Խաբարովսկի բազմամարդ ցույցերը։

Նշենք, որ Ալեքսեյ Ռոմանովը դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի:

armtimes.com

748