ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

Այս մասին վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»:

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էինք, որ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Մաթևոսյանը։

818