ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ նրա՝ փոփոխությունն առնչվում է էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումներին. «Նախատեսվում են կարգավորումներ, որոնցով քաղաքացին ավելի պաշտպանված կլինի առևտրային հարաբերություններում։ Պայմանագրի կողմին, այդ թվում՝ սպառողին ավելի տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս, ինչ պայմանների է համաձայնում և սա զսպող մեխանիզմ կհանդիսանա ոչ բարեխիղճ տնտեսվարողներից քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նշեց, որ այս ոլորտում գործող կարգավորումները սահմանափակ են, և հիմա օրենսդրական նախագծով լուծվում են այդ խնդիրները։ Մինասյանի խոսքով, նախագծով առաջարկվող կարգավորումների մեծ մասի հիմքում դրվել է ԵՄ վերաբերելի օրենսդրությունը, որի մոտարկված պահանջը բխում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ՀՀ ստանձնած պարտավորություններից։

450